00:00:00

«Դա՞ է ձեր թագավորը». երկրպագուներն անդրադարձել են Մխիթարյանի խաղին

02:00, 13 մարտ 2018 Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներն անդրադարձել են հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներին: Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» հետ խաղում 29-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Որպես համեմատություն երկրպագուները հիշել են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ում հետ փոխանակել էին Մխիթարյանին: @elspanishgooner «Մխիթարյանն ավելի շատ գոլ է խփել նոր թիմում, քան Ալեքսիսը»: @AngelaTsaturian «Մխիթարյանը փայլում է, իսկ Ալեքսիսը տոնում է թիմակիցների գոլերը: Դա՞ է ձեր թագավորը»: @ReidTheGame «Մխիթարյանը 8 խաղում կատարել է 5 փոխանցում և խփել երկու գնդակ, իսկ Սանչեսը 9 խաղում 2 գոլային փոխանցում է արել և մեկ գնդակ խփել»: @TrickyLaca «Մխիթարյանն ավելի շատ գոլ է խփել, քան այդ դաշնակահարը»: @KMalshire

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր