00:00:00

Համալսարանական հիվանդանոցների բժիշկները 10 օր կգործուղվեն Ջաբրաիլ. Արմեն Մուրադյան

19:02, 08 դեկտեմբեր 2018 Առողջություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրաիլի հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ:
Ջաբրաիլի հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ: Հավելեմ նաև, որ նմանատիպ այցերը լինելու են շարունակական: Առողջություն հայ Զինվորներին և խաղաղություն մեր երկրին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր