00:00:00

Կառավարության հանձնառությունն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց․ Զ․ Մնացականյան

16:15, 08 դեկտեմբեր 2018 Արտաքին քաղաքականություն

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկուստեք կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին միասնական ջանքերով խթանելու հայ-իսպանական համագործակցությունը` որպես գերակա ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտները։ Երկկողմ օրակարգի հարստացման հանձնառության համատեքստում կարևորվեց ստեղծարար կրթության և բարձր տեխնոլոգիաների բնագավառը և այդ ոլորտում երկու երկրների փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման առումով: Նախարարի խոսքով ՀԸԳՀ-ն նաև կարևոր գործիք է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խթանելու առումով։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց։ Զոհրաբ Մնացականյանը Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները և մոտեցումները՝ նշելով, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր