00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումներն այնքան են բորբոքվել, որ ներողություն խնդրելու կարիք է առաջացել

15:15, 08 դեկտեմբեր 2018 Արտաքին քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի հարցը դեռևս լուծված չէ։ Երեկ Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ։ Ըստ մամուլի քարտուղարի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այդ մասին քննարկում եղել է, ընդ որում՝ շատ բուռն քննարկում։ «Կրքերն այնքան են բորբոքվել, որ արդեն վերջում «բոլորը բոլորի առաջ ստիպված են եղել ներողություն խնդրել»»,-ասել է խոսնակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հարցը լուծված է, և Բելառուսի ներկայացուցիչը պիտի լինի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը։ Սակայն վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հերքել էր սա՝ ասելով, որ այդ հարցը լուծված չէ, և Հայաստանն իր դիրքորոշումը չի փոխել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր