00:00:00

Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն

20:09, 05 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀԿ–ի ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը այսօր հրավիրվել է ոստիկանություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Նրանց փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու. «Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր ոստիկանություն՝ նշելով, որ իրեն համացանցով սպառնալիքներ են հասցրել, այդ իսկ պատճառով այսօր հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն ներկայացնելու»,-ասացին ոստիկանությունից: Հիշեցենք, որ դեռ հոկտեմբերին Արփինե Հովհաննիսյանը դիմել էր ոստիկանություն իրեն ուղղված սպառնալիքների համար՝ միաժամանակ հայտնելով, որ հետեւողական է լինելու նման դրսեւորումներին։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր