00:00:00

«Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի» կողմից ՔԿ դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցվել 12 մլն դրամ

19:28, 05 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության առանձին պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության այրվածքների բաժնի բժիշկների կողմից 2018թ. հունվար-հունիս ամիսներին, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բուժվող հիվանդների տվյալներով ՀՀ առողջապահության նախարարություն են ներկայացվել նախատեսված բուժման ծառայության վերաբերյալ՝ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Արդյունքում՝ ընկերության հաշվեհամարին պետբյուջեից փոխանցվել է գումար՝ իրականում չմատուցված ծառայությունների դիմաց։ Պետությանը պատճառված վնասի իրական ծավալները պարզելու, քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով քննիչի կողմից նշանակվել է ստուգում՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության` պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման, ֆինանսական միջոցների տնօրինման գործընթացներում։ Ստուգման կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետներին: Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի, ընկերության այրվածքային բաժնի բժիշկների, ֆինանսական գծով փոխտնօրենի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցվել 12.000.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր