00:00:00

Սիլվա Համբարձումյանը հենց այնպես, առանց փաստաթղթի ոչինչ չի հայտարարում. Սիլվա Համբարձումյան

19:23, 05 դեկտեմբեր 2018 Իրավական

Սիլվա Համբարձումյանը հենց այնպես, առանց փաստաթղթի ոչինչ չի հայտարարում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը, որը մի շարք կոռուպցիոն սխեմաներով է անցնում եւ որի հայտարարությունների հիման վրա մի քանի անձ այժմ կալանավորված է, այդ թվում գործարար Սամվել մայրապետյանը, իսկ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի կալանավորման հարցն էլ պետք է քններ ԱԺ-ն: Այս մասին հայտնում է News.am-ը: «Ամեն ինչ էլ ձեռքիս տակ ունեմ, բայց այլեւս չեմ խոսելու, որովհետեւ իմ ասուլիսից հետո ես ՀՔԾ-ում ստորագրություն եմ տվել, որ չեմ խոսելու այդ մասին: Երեւի խանգարում եմ նախաքննությանը: Ինձ կանչել են, Մայրապետյանի փաստաբանները բողոքել էին: Ես ասացի, որ ամելի շատ մանրամասներ գիտեմ, բայց դրանք չեմ հայտարարել: Ինչ ինձ հետ կապված է, ես դա հայտարարում եմ, բայց իմ իմացած գաղտնիքը չեմ հայտարարում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր