00:00:00

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը ԱԱԾ-ում հացադուլ է հայտարարել

17:00, 05 դեկտեմբեր 2018 Իրավական

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, նախօրեին ձերբակալված Մհեր Եղիազարյանը,  հացադուլ է հայտարարել: Նա այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ. -դեկտեմբերի 5-ին, ժամը 9.00-ից հայտարարում եմ հացադուլ՝ ՀՀ ԱԱԾ ՏԱ ԺՊՎ գտնվող խցում. -դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպման խնդրանքով -կմասնակցեմ սույն գործով դատական նիստին -խնդրում եմ տալ հնարավորություն՝ նշված հայտարարությունը արագ տարածելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր