00:00:00

Էրեբունիում կրակոցներ արձակել է քրեական հեղինակություն Պոնտյոն. նոր մանրամասներ

16:59, 05 դեկտեմբեր 2018 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւանում երեկ հնչել են կրակոցներ: Մենք տեղեկացրել էինք, որ  էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով: Ոստիկանությունը պարզել է վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը՝ հայտնի որպես «Արեշի բաղնիքի» Արման, մյուսի տվյալները ճշտվում են: ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ  քրեական գործ է  հարուցվել   ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը): Հնչած կրակոցներից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեր աղբյուրների փոխացմամբ կրակոցներ արձակել է քրեական հեղինակություն համարվող Արմենը, ով առավել հայտնի է Պոնտյո մականունով: Մեզ հայտնի դարձավ, որ կողմերի միջեւ հին հաշիվներ են եղել, որոնք ըստ էության Պոնտյոն այս կերպ է փորձել լուծել: Միաժամանակ տեղեկացնենք, որ վիրավորները դեռեւս չեն հարցաքննվել, իսկ քրեական հեղինակությանը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները աշխատանքներ են իրականացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր