00:00:00

Գյումրիում դաժան ծեծի հետեւանքով մահացած կնոջ գործով առգրավվել են Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկները

16:34, 05 դեկտեմբեր 2018 Իրավական

NEWS.am–ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքում 57 ամյա կնոջ մահվան դեպքի կապակցությամբ քննվող քրեական գործի շրջանակներում առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկները։ Նշենք, որ պատգամավորի առանձնատնից տեսանելի է դեպքի վայրը եւ չի բացառվում, որ նրա տան տարածքը հսկող տեսախցիկները ֆիքսած լինեն կատարվածը։ Նշենք, որ դեկտեմբերի 2–ին Գյումրի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց անհայտ անձը հարձակվել է փողոցը մաքրող հավաքարարի վրա եւ նրան դաժան ծեծի ենթարկել։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր