00:00:00

Բաղնիք ներխուժած եղբայրներից մեկին դանակահարել են. մանրամասներ՝ Էրեբունիում հնչած կրակոցների դեպքից

15:56, 05 դեկտեմբեր 2018 Իրավական

Էրեբունիի բաղնիքներից մեկում դեկտեմբերի 4–ին տեղի ունեցած կրակոցների դեպքի կապակցությհամբ ՔԿ Էրեբունի և Նուբարաշաեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական գործը հարուցվե լ է ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը): Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ հատախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, սպիտակ գույնի Սեդան տեսակի ավտոմեքենայով բաղնիք են այցելել եղբայրներ` Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1988 և 1983 թվականներին, ինչպես նաև ևս մեկ անձ՝ ծնված 1984թ.: Նախնական տվյալներով՝ վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է այդ պահին բաղնիքի տնօրենի աշխատասենյակում գտնվող 26-ամյա երիտասարդի և 44-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։ Այդ ընթացքում, դեռևս չպարզված հանգամանքներում, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ են պատճառվել բաղնիք ներխուժած եղբայրներից մեկին։ Բաղնիքի աշխատակիցներից մեկը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել իր կողմից դեպքի վայրում հայտնաբերված 9մմ տրամաչափի թվով 4 պարկուճներ և նույն տրամաչափի 1 ամբողջական փամփուշտ, որոնք առգրավվել են։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր