00:00:00

29–ամյա տղամարդը գումար է պահանջել՝ սեռական հարաբերության տեսանյութը չհրապարակելու համար

03:42, 05 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Լուսինե Հ.-ն և հայտնել, որ Սյունիքի մարզի քաղաքներից մեկի բնակիչ, 29-ամյա Նաիրի Գ.-ն այս տարվա հունիսին իրեն հարկադրել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com–ը։ Ըստ նրա՝ միաժամանակ տղամարդը խաբեությամբ իրենից վերցրել է իր ոսկեղենը և այն գրավադրել բանկերից մեկում: Լուսինե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Նաիրի Գ.-ն ներկայումս ոսկեղենը վերադարձնելու համար իրենից պահանջում է 300 հազար դրամ՝ սպառնալով, չտալու դեպքում համացանցի միջոցով կհրապարակի իրենց մասնակցությամբ գաղտնի նկարահանած սեռական հարաբերության տեսանյութը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Նաիրի Գ.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները բազմակողմանի բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Հ.-ն սովորում է Երևանում գործող պետական բուհերից մեկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր