00:00:00

Բացահայտվել է 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը, ձերբակալվել է 18-ամյա աղջիկ. ՔԿ

18:26, 04 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի կյանքին դիտավորությամբ  ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: ՔԿ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի  ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչը: Վերջինս ճանաչվել է տուժող: Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  նույն օրը Արամի փողոցից դեպի Նաբերեժնի տանող ճանապարհին՝ թունելի մեջ՝ վիճաբանության ժամանակ, 17 ամյա երիտասարդին դանակով հարվածել է Կոտայքի մարզում հաշվառված 18 ամյա աղջիկը: Վերջինս ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր