Մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը Աշատարակում։ Քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե պատրաստվում է դատի տալ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին։ Վերջինս հիշեցնենք, ՀՀԿ- ին անվանել էր «հանցագործների բանդա»։
«Դե, հեսա կտեսնեք՝ ով ում դատի կտա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե «բոլոր սերմացու գողացող մկներին բերելու են դատարան»։