00:00:00

Ոստիկանապետին կից հասարակական խորհուրդը ակտիվորեն ներգրավվելու է ընտրություններին

17:59, 04 դեկտեմբեր 2018

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը՝ Ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իր առաքելությանը եւ գործառույթներին համապատասխան, նախատեսում է ներգրավվածություն ունենալ ս/թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Մասնավորապես, ընտրության օրը՝ քվեարկության եւ դրանց արդյունքների ամփոփման ամբողջ ժամանակահատվածում, Հասարակական խորհրդի անդամները ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում հերթափոխով կիրականացնեն հերթապահություն եւ կսպասարկեն հատուկ այդ նպատակով բացված թեժ գիծը /հեռ. 010-54-41-22/: Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր այն ահազանգերը, որոնք բացառապես կվերաբերեն ոստիկանության ծառայողներին՝ ինչպես տեղամասային ընտրական կենտրոններում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողությունների կամ անգործության, ոստիկանի կերպարին անհարիր վարքագծի դրսեւորման դեպքերին, այնպես էլ ոստիկանի նկատմամբ հակաիրավական գործողությունների դեպքերին: Անհրաժեշտության դեպքում, ըստ ստացված ահազանգի կարեւորության եւ հրատապության աստիճանի, Հասարակական խորհրդի հերթապահող խմբի ներկայացուցիչները օպերատիվ կերպով կարձագանքեն դեպքերին, ընդհուպ մինչեւ՝ կգտնվեն տեղերում եւ կպարզեն կատարվածի հանգամանքները՝ անհապաղ տեղեկացնելով ՀՀ ոստիկանության պետին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր