00:00:00

Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սիրիայի արտգործնախարարին

17:48, 04 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem): Ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքի ջերմ խոսքերի համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնում կներդնի իր ողջ եռանդը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու համար: Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր