00:00:00

Դավիթ Շահնազարյանը հրավիրեց Նիկոլ Փաշինյանին բանավեճի

17:19, 04 դեկտեմբեր 2018

Ես ամբողջապես պատասխանատու եմ իմ, մասնավորապես, այսօր ասված ամեն ասած բառի եւ փաստի համար։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։ «Եթե վարչապետը համարում է, որ իմ ասած որեւէ բառ չի համապատասխանում իրականությանը, ես նրան հրավիրում եմ այսօր բաց հրապարակային բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչեւ այսօր՝ 18։30 Հ1-ի ուղիղ եթերում՝ իրենց դաշտում։  Նախատեսված է, որ ես այսօր լինեմ Պետրոս Ղազարյանի հյուրը, բայց ես նրան էլ եմ հրավիրում։ Կոչ եմ անում իր քաղաքական գործընկերներին, իրենց ցուցակի՝ երկրորդից սկսած մինչեւ վերջին համարներին, ինչ–որ բաներ է ասելու ոչ այդքան հանգիստ տոնով, դրան ի պատասխան ասեք, այդ ամեն ինչն այսօր գնա եւ ասա Շահնազարյանի երեսին։ Ես իրենց եմ դիմում։ Այդ ցուցակում, բացի առաջին համարից ոչ մի քաղաքական գործիչ չկա։ Տղաներ դուք հնարավորություն ունեք այսօր ձեր կենսագրությունում դնել առաջին եւ կարեւորագույն քաղաքական քարը։ Եթե նա այսօր չեկավ եթերի ինչ–որ սկսեց ասել իրենց բնորոշ տոնով՝ դա բացարձակապես սուտ է։ Եթե նա չեկավ եթերի, դրանով կապացուցի, որ այսօրվա իմ բոլոր ասածները բացարձակ ճշմարտություն են» ,–ասաց Շահնազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր