00:00:00

Հարցրեք Սասուն Միքայելյանին՝ ինչպես զիջվեցին Օմարի բարձունքները և ո՞ւմ էր ուզում գնդահակահարել Վազգեն Սարգսյանը․ Շահնազարյան

16:42, 04 դեկտեմբեր 2018

«Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց այդ ասածը: Հասարակության ինչ-որ մաս նույնպես սկսեց պաշտպանել Սասուն Միքայելյանին և նրա ասածը, այսինքն՝ հասարակության մի մասին պատրաստում է ընդունել տալ այն, ինչ ծրագրել են»։ Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան՝ արցախյան ազատարմարտը։ Նշենք, որ Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարն է։ «Արցախի հարցում իրենց համար խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնի մեջ եղած մետաղի քաշն էր… մի ատրիբուտ էլ ունեն խորհրդանիշ, որի մասին այսօր չեմ խոսի: Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդահակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար», - ասաց Դ.Շահնազարյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր