00:00:00

Ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, որոնք ստադիոն են գալիս միայն հաղթանակների համար. Մխիթարյան (տեսանյութ)

15:19, 12 մարտ 2018 Սպորտ

https://www.youtube.com/watch?v=HZVQyuViqPQ «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուոթֆորդին» հաղթելուց հետո ասել է, որ պետք էր այս հաղթանակը, քանի որ մի քանի անընդամեջ ունեցած պարտություններից հետո երկրպագուներին հաղթանակ պիտի պարգևեին: «Շնորհակալություն Պետր Չեխին 11 մետրանոց հարվածից հետո մեզ փրկելու համար: Դա շատ կարևոր էր, քանի որ կարող էր փոխել խաղի ելքը, և մրցակիցը կարող էր նաև երկրորդ գնդակը խփել: Միշտ վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը, դա յուրահատուկ ինչ-որ բան է: Շնորհակալություն նրան գոլիս համար։ Պետք է շարունակենք աշխատել նույն ոգով եւ խփել ավելի շատ գոլեր։ Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար։ Շնորհակալություն այն երկրպագուներին, որոնք գալիս են ստադիոն եւ աջակցում մեզ: Ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, որոնք ստադիոն են գալիս միայն հաղթանակների համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BeIN Sport-ը: Հիշեցնենք, որ այդ խաղում 29-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր