00:00:00

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 44 դեպք

02:17, 30 նոյեմբեր 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, ծեծի 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինմթերքի առգրավման և սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության ու անզգուշությամբ մահ պատճառելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր