00:00:00

Արտասահմանում ծառայող հայ խաղաղապահները նույնպես կքվեարկեն

01:05, 30 նոյեմբեր 2018

Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները դեկտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին, քվեարկելու հնարավորություն կունենան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողները քվեարկելու են նույն սկզբունքով, ինչ դիվանագետներն արտասահմանում: Լիբանանում ծառայություն իրականացնողները կքվեարկեն ՀՀ դեսպանատանը, իսկ Կոսովոյում, Մալիում և Աֆղանստանում, որտեղ չկան ՀՀ դեսպանություններ, նրանց համար այդպիսի հնարավորություն կստեղծեն տարածաշրջանային դիվանագիտական կառույցները: Զինծառայողների համար կբացվեն հատուկ կետեր՝ քվեաթերթիկներով և ծրարներով»,- նշեց Հովհաննիսյանը: Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ընդգրկված է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցության» (NATO «RS») կազմում, խաղաղապահ առաքելություն է իրականացնում 121 հայ սպա և զինծառայող: Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելության կազմում: Այնտեղ ծառայություն է իրականացնում 32 հայ խաղաղապահ: ՀՀ-ն մասնակցություն ունի նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, որտեղ այս պահին կա 40 հայ սպա և զինծառայող: Մեկ խաղաղապահ էլ առաքելություն է իրականացնում Մալիում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո MINUSMA առաքելության կազմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր