00:00:00

Հունվարի 1-ից նպաստները կավելանան․ ՀՀ կառավարությունն ընդունեց որոշումը

15:48, 29 նոյեմբեր 2018 Տնտեսություն

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարությաննիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը ներկայացրեց կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ն ախագծի նպատակը թոշակառուների, ծերության, հաշմանդամության ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:«Ծերության նպաստի չափը կազմում է 16 հազար դրամ, հաշմանդամության նպաստի չափերը՝ առաջին խմբինը՝ 21 հազար 500 դրամ, 2-րդ խմբի համար՝ 19 հազար դրամ, 3-րդ խմբի համար՝ 16 հազար դրամ», - ասաց նա:

Արսեն Մանուկյանն ասաց, որ կերակրողին կորցնելու դեպքում թոշակի չափը սահմանված է 16 հազար դրամ «ՀՀ-ում պարենային ծայրահեղ աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25 հազար 500 դրամ, հաշվի առնելով ծայրահեղ աղքատությունը բացառելու նպատակը՝ որոշվել է համապատասխան փոփոխություններ կատարել որոշման մեջ», - ասաց փոխնախարարի պաշտոնակատըարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր