00:00:00

Ադրբեջանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 7-ի

02:15, 11 մարտ 2018 Աշխարհ

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցել է ևս երեք թեկնածուի. այդպիսով թեկնածուների թիվը հասել է 7-ի: Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մարտի 10-ի նիստում Ադրբեջանի ԿԸՀ-ն որպես թեկնածու գրանցել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևին, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևին և «Ազգային ճակատ»-ից Ռազի Նուրգուլաևին: Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 11-ին: Ավելի վաղ ԿԸՀ-ն հաստատել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջի, «Սոցիալական ժողովրդավարություն»-ից Արազ Ալիզադեի և Ադրբեջանի ազգային միասնական ճակատից Հուդրաթ Հասանգուլիևի թեկնածությունները: Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, մասնավորապես, «Ազգային խորհուրդ»-ը, «Ժողովրդական ճակատ»-ը և «Մուսավաթ»-ը հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է մարտի 19-ին և ավարտվելու է ապրիլի 10-ին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31