Կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ որոշ զինկոմիսարիատներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին դրանք ջնջվել են:
«Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն», ասաց Բալայանը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը: Ի պատասխան՝ Բալայանը նշեց. «Մարտերի բռնվել»:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է. նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ մինչ դեկտեմբերի 5-ը կլինեն նոր զինգրքույկները, որոնցում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։