00:00:00

Նրանք մեր տեսադաշտում են․ Օսիպյանը գիտի՝ ով կամ ովքեր կարող են ընտրակաշառքով զբաղվել (տեսանյութ)

21:13, 22 նոյեմբեր 2018

Դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լիովին վերահսկում է իրավիճակը: Այս մասին,  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Մենք միշտ վերահսկել ենք և վերահսկում ենք։ Դրա ապացույցը ավագանու ընտրություններ էին։ Այս անգամ ոստիկանությունն էլ ավելի խիստ է լիելու։ Չենք զիջելու որևէ մեկին, հանդուրժող չենք լինլու որևէ մեկի նպատմամբ՝ թե′ կաշառք տվողը, թե′ կաշառք վերցնողը, կապ չունի դա կլինի գումար, ինչ-որ առարկա, իր կամ խոստում, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ», - ասաց Վալերի Օսիպյանն՝ ընդգծելով. «Մենք գիտենք՝ ով կամ ովքեր կարող են այդ ամենով զբաղվել և մենք պահում ենք նրանց մեր տեսադաշտում։ Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը»։ Անդրադառնալով հանցագործությունների թիվի աճին, Օսիպյանն ասաց, թե հանցագործությունների թվի աճ գրանցվել է, սակայն այդ աճը մտահոգիչ չէ և առայժմ առնչություն չունի համաներման հետ: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/492696451223365/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր