00:00:00

Այսօրվանից 10 հազար, 20 հազար, եւ 50 հազար դրամանոց թղթադրամները դրվել են շրջանառության մեջ

21:05, 22 նոյեմբեր 2018 Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկի նոյեմբերի 9–ի խորհրդի նիստի որոշմամբ նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար եւ հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները: Սահմանվել է, որ տասը հազար, քսան հազար եւ հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀայաստանիՀանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինականվճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողովարտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 եւ 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետությանթղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Հիշեցնենք, որ նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ։ Հազար, երկու հազար եւ հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետությանթղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից: Նշենք, որ հարյուր հազար դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվելու, իսկ 2009 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Կից ներկայացվում են տասը հազար, քսան հազար եւ հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները, նկարագրությունները եւ պաշտպանական հատկանիշները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր