00:00:00

Աղետի գոտու 44 կիսակառույց բնակելի տան շինարարության համար գումար կհատկացվի. Նոր մեխանիզմ են մտածել

19:15, 22 նոյեմբեր 2018

Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստին հաստատվեցին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Այսպիսով, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու¬թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում նախատեսված 458 մլն 118 հազ դրամն ուղղվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը. Հարցի զեկուցող, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշեց, որ խնդիրը մի քիչ բարդ էր, եւ սկզբում խոսվում էր, որ գումարը տրվի բնակիչներին, իրենք ավարտեն շինարարությունը, սակայն ռիսկային է համարվել այս տարբերակը, եւ խնդրի լուծումն այլ կերպ են գտել: Այսպիսով, Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության հետ պայմանագիր են կնքել, որ նույն գումարի սահմաններում այդ կիսակառույցների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնեն: Ավետիք Էլոյանը նշեց, որ հետագայում եւս փորձելու են այդ ընկերության ծառայություները օգտագործել: «Սխեման այսպիսին է՝ գումարը հատկացվում է մարզպետարանին, մարզպետարանը կնքում է պայմանագիր, որն էլ իր հերթին պայմանագիր է կնքում անհատական բնակիչների հետ»,- ասաց նա: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք համոզված են, որ այս մեխանիզմով այդ տների շինարարությունն ավարտին է հասցվում, ինչին Էլոյանը դրական պատասխան տվեց: Նշենք, որ ըստ նախագծի՝ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4 մլրդ ՀՀ դրամ, խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչեւ 2020 թվականի տարեվերջ: ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460.0 մլն ՀՀ դրամ, որը նախատեսված է ուղղել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը: Նախագծով կարգավորված են նաեւ նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացակարգի, պայմանների, հաշվետվողականության, ինչպես նաեւ արդեն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը: Միաժամանակ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից առաջարկվել է նախատեսել դրույթներ կիսակառույցների դրանց օրինականացման, ինչպես նաեւ օրինականացման համար նախատեսված վճարների վերաբերյալ, քանի որ դրանցից մի մասն արդեն իսկ սեփականության իրավունքով գրանցված է Հայաստանի Հանրապետության անվամբ եւ «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տվյալների հիման վրա գրանցվել են որպես ինքնակամ շինություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր