00:00:00

Փոքր ՀԷԿ-երի ոլորտում կատարվածը այլանդակություն է. Ա. Միրզոյան

18:33, 22 նոյեմբեր 2018

Այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել: Կառավարության նիստում այսպես հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: «Ենթադրենք թույլտվություն ունեն իքս քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ ՀԷԿ-ից ջուրը որևէ ձևով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ գնում կորչում է: Ախուրյան և Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն վերանայման և իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»,- ասաց Միրզոյանը: Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ ուսումնասիրություն են իրականացրել «Արտաշատի» ՋՕ-ում և խախտումներ են հայտնաբերել: Ըստ նրա, գյուղացիներից գումարներ են հավաքել, սակայն դրանք մուտք չեն արել բյուջե: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրություններ անել նաև մյուս ՋՕ-ներում և փաստերը ներկայացնել իրավապահ մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր