00:00:00

Ըստ Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի` մարզեր այցերով որևէ օրենք չի խախտվում

18:09, 22 նոյեմբեր 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի` մարզեր այցելություններով ոչ մի օրենք չի խախտվում: Օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել վերջին ընտրությունների նույնիսկ երկրորդ օրից սկսած, իսկ քարոզչության պաշտոնական օրերը հավասար պայմաններ ապահովելու համար են: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այցերի լուսաբանմանը՝ Սիմոնյանը նշեց, որ ՔՊ-ն որևէ հեռուստաալիքի չի տիրապետում: «Նիկոլ Փաշինյանն առաջին իսկ օրից այցելել է մարզեր: Օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել վերջին ընտրությունների նույնիսկ երկրորդ օրից սկսած, իսկ քարոզարշավի համար տրված այդ տասներկու օրով պարզապես կարգավորում են կանոները, որոնք գործելու են, որ բոլորի համար ապահովեն հավասար պայմաններ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության երկրորդ օրվանից մինչ պաշտոնական քարոզչության մեկնարկի օրը կարող է զբաղվել քարոզչությամբ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի այցերի լուսաբանմանը՝ ասեմ, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տիրապետում որևէ հեռուստաալիքի` ի տարբերություն Հանրապետական, Բարգավաճ Հայաստան  և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների: Իսկ Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է այն, ինչ կա, ապահովում է ուղիղ եթերներ, որը չի եղել նախկինում: Բոլոր հեռուստաընկերություններն աշխատում են ուղիղ եթերի ռեժիմով: Եվ որևիցե մեկը չի զանգահարում ու ասում ինչ ցուցադրել, գրաքննություն գոյություն չունի»,-վստահեցրեց Սիմոնյանը: Սիմոնյանը բացառեց նախկինում տեղի ունեցած բոլոր բացասական երևույթների, այդ թվում վարչական ռեսուրսի օգտագործման կրկնությունը: Նա նշեց, որ ինքը ևս պարտավորվում է նման դեպքերի մասին բարձրաձայնել: Պատգամավոր նշեց նաև, որ նախընտրական պաստառները կարող են հայտնվել նոյեմբերի 24- 25-ից սկսած: «Այն պարագայում, երբ մի ընտրատարածքում կա առնվազն 180 թեկնածու, կազմակերպությունը պարզապես չի կարող հասցնել քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը` նոյեմբերի 26-ի առավոտյան բոլոր պաստառները փակցնել: Օրենքի մեջ այդ առումով որևէ ցուցում չկա»,-նշեց Սիմոնյանը: Անդրադառնալով նոյեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված երթի անցկացմանը` նա նկատեց, որ դրանից առաջ էլ երթեր արել և անելու են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր