00:00:00

Բողոքի ակցիա ընդդեմ ԼԳԲՏ համայնքի

17:36, 22 նոյեմբեր 2018

ՀՀ  կառավարության նիստին զուգահեռ կառավարության շենքի դիմաց  մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել։  Ցուցարարները պահանջում են կառավարությունից մշակել օրինագիծ, ըստ որի, ՀՀ-ում կարգելվի նույնասեռականության քարոզը։ Ակցիա իրականացնում են  «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությանը և «Ազգային արշեքների պահպանման» նախաձեռնության անդամները։

«Մենք թույլ չենք տալու հայրն ու մայրը փոխարինվեն ծնող 1, ծնող 2-ով։ Մենք այդ մարդկանց դեմ բան չունենք, մեր  միակ պահանջն այն է, որ քարոզի արգելքն ամրագրվի ՀՀ օրենդրությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցուցարարները պատրաստվում են իրենց բողոքը ներկայացնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բաց նամակի միջոցով, որը ցանկանում են հանձնել առձեռն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր