ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ:
«Հավելյալ ջրառ չպետք է անել: Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով խոսքոը՝ հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ:
«Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք», - նշեց Փաշինյանը:
Վարչապետին պաշտոնակատարան ասաց նաև, որ իրեն զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը.