00:00:00

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարեւոր եւ բարձր պաշտոն. ԱԳՆ խոսնակ

16:53, 22 նոյեմբեր 2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Վիկտոր Բիյագովի՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ նշանակմանը, գրել է, որ հետ կանչված Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարեւոր եւ բարձր պաշտոն: Նա, մասնավորապես, նշել է. «Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ: Դեսպանների հետկանչումը եւ նշանակումը բնականոն եւ շարունակական գործընթաց է, այն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում եւ այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել: Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարեւոր եւ բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաեւ այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Եվ պարոն Վիրաբյանը, եւ պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները եւ արդյունավետությունը չպետք է որեւէ մեկի մոտ կասկած հարուցեն: Շնորհավորում ենք մեր գործընկերներին եւ ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր