00:00:00

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու նախագիծը

15:38, 22 նոյեմբեր 2018

ՀՀ նախագահի նստավայրը տեղափոխվելու է Բաղրամյան, 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: «Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Առաջարկ եղել է ՀՀԿ-ի կողմից, որը վերաբերել է վարչապետի ինքնաթիռի և ուղղաթիռի` այլ անձնանց կողմից օգտագործման կարգի մասին: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ առաջարկը որևէ կերպ չի առնչվում նախագծի հետ: Նախագիծը վերաբերում է միայն նախագահի և վարչապետի նստավայրերին»,-ասաց ՀՀարդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ` 2, ձեռնպահ `1:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր