00:00:00

Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ

15:27, 22 նոյեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Բիյագովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայա¬ցուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Վիրաբյանը հետ էր կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր