00:00:00

Օլիվեր Կանը կարող է դառնալ Բավարիայի նախագահ

03:26, 22 նոյեմբեր 2018 Սպորտ

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարող է պաշտոն ստանալ «Բավարիայում»: Ըստ Bild-ի` մյունխենցիների ներկայիս նախագահ Ուլի Հյոնեսը մտածում է առաջիկա երեք տարվա ընթացքում ակումբի նախագահի պաշտոնը լքելու մասին: 2019 թվականին նա պետք է որոշի` շարունակելու է արդյոք աշխատանքն ակումբում, թե լքելու է զբաղեցրած պաշտոնը: Bild-ը հայտնում է, որ Կանը կարող է փոխարինել Հյոնեսին: Նախկին դարպասապահը 66-ամյա նախագահի հավատարիմ մարդկանցից է և գլխավոր թեկնածուն` «Բավարիայի» նախագահի պաշտոնի համար պայքարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր