00:00:00

Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել եւ մնում է կարեւոր գործընկեր. Զոհրաբ Մնացականյան

02:16, 22 նոյեմբեր 2018

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ստրասբուրգում հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարեւոր գործընկեր՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների գործընթացում խորհրդատվության եւ փորձագիտական աջակցության տրամադրման առումով: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների համալիր գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար եւ թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը: Կողմերն ուրվագծել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր