00:00:00

Հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ

01:49, 22 նոյեմբեր 2018

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին ու բոլորի համար պարզ մանիպուլյացիաներին` մամուլում ու սոցիալական ցանցերում կատարվող ամեն ինչ Միքայել Մինասյանի անվան հետ կապելով։ Դա պարզ հարգանքի բացակայություն է երբեմնի գործընկեր խմբագիրների ու լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվ ու ապրիլյան իրադարձությունների դե ֆակտո աջակից հանրության հանդեպ։ Սեփական խնդիրներն արդարացնելու համար միֆեր հորինելու կարիք չկա։ Նոր մեղքեր գործելու փոխարեն աշխատե՛ք, պարզապես աշխատե՛ք»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր