00:00:00

Լենա Նազարյանը չգիտի՞ թե միտումնավոր ճիշտը չի՞ ասում

01:00, 22 նոյեմբեր 2018

Կարծես այսօր շատ բան կա ասելու տիկին Լենա Նազարյանին Ուրեմն այս տիկինը և իրենց կառավարությունը հերիք չի մարդկանց մեղադրեցին չաշխատելու մեջ, հիմա էլ մեղադրում են լավ չհասկանալու մեջ: Այսինքն արտագնա աշխատանքի մեկնածները չգիտե՞՞ն, որ հարկ են վճարոմ: Փաստորեն, տիկին Նազարյանը փաստել է, որ ես կողմ եմ քվեարկել ինչ որ նախագծի, որը իր կարծիքով արտագնա աշխատանքի հետ կապ ունի: ( երևի, քանի որ մի քանի լրատվամիջոցների վերնագրերում այդպես է նշված): Ես կողմ եմ քվեարկել այն նախագծին, որը նախատեսում է, որ եթե Կառավարությունը կհաստատի նվազագույնը 40 մլրդ գումարով ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ծրագիր, ու դրա արդյունքում որպես պարտադիր պայման ՀՀ-ում կհիմնվի ընկերություն, որի աշխատողները կգրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց դե ֆակտո կաշխատեն արտերկրում, գործատուի կողմից կհարկվեն 13%-ով: Տեղեկացնեմ տիկին Նազարյանին, որ այս պահի դրությամբ այս ծրագրերի շրջանակներում գրանցվածները հիմնականում օտարերկրացիներ են, որոնք իրեն եկամուտներից վճարում են կատարում ՀՀ պետական բյուջե: Ի դեպ տիկին Նազարյան ձեր կառավարությունը այս արտոնությունը 2018 թվականի հունիսին կատարված փոփոխության ուժով պահպանելու է մինչև 2022 թվականը: Հուսով եմ `պարզ է: Ի դեպ` ո՛չ վարչապետի ո՛չ էլ ՊԵԿ ղեկավարի մակարդակով չհերքվեց, որ քննարկվում է հայտարարագրումը: Դա արվում է նաև այն <<չաշխատող>> ( ըստ վարչապետի) ու նպաստ ստացող մարդկանց պատասխանատվության սպառնալիքի ուժով նպաստից զրկելու համար: Մարդիկ կասեն ինչ ունեն , պետությունն էլ հանգիստ կզրկի նպաստից: Դե ինչ` հերթով կասեմ էլ ինչ վտանգներ ունի ընդհանուր հայտարարագրումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր