00:00:00

Տեղամասային կենտրոնների մեծամասնությունում ապահովվել է ներառականությունը. Հայկ Մարության

00:11, 22 նոյեմբեր 2018

Երևանի 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին՝ տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել է ներառականությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21–ին, ասել է Երեւանի  քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին։ NEWS.am–ին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով: «Մենք մեր լիազորությունների շրջանակներում իրականացնելու ենք առավելագույնը՝ ընտրությունները բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար», - նշել է Հայկ Մարությանը: Քաղաքապետն ասել է, որ կարևորում է միջազգային դիտորդների ներկայությունը ընտրություններին, քանի որ, թեև երկրի իշխանությունները քաղաքական կամք ունեն՝ բացառելու նախկինում տարածում գտած ընտրախախտումները, սակայն դրսից հայացքը կօգնի հայտնաբերել և շտկել հնարավոր տեխնիկական բացթողումները: ԵԱՀԿ առաքելության դիտորդ Բոյանա Ժիվկովիչը նշել է, որ Հայաստանում ընտրությունների երկարաժամկետ դիտարկում իրականացնող խմբերի մոտ մեկ քառորդը աշխատելու է Երևանում: ԵԱՀԿ առաքելության անդամները քաղաքապետարանի ներկայացուցիչներից ճշտել են Հայաստանում և մասնավորապես Երևանում հավաքների ազատության իրավունքի իրացման մեխանիզմները, ԿԸՀ և տարածքային հանձնաժողովների հետ տեխնիկական բնույթի հարցերում համագործակցության վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր