Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ծովագյուղ համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու անդամների եւ բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց արտոնագրային ձկնորսության ներկա վիճակի եւ նոր կարգի սահմանման անհրաժեշտության մասին՝ պատասխանելով բնակիչներից մեկի տված հարցին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Ծովագյուղ համայնքի բնակիչը խնդրանքով դիմեց մարզպետին՝ սահմանել այնպիսի կարգ, որ արտոնագրային ձկնորսության ներկա կարգը փոխվի, իսկ դրանով զբաղվողները գրանցվեն եւ գործեն միայն օրինականության դաշտում: «Ծովագյուղում նկատվեց աշխատանքային եռանդ ու նպատակամղվածություն, ինչը բավականին հուսադրող է: Մենք ամեն կերպ կաջակցենք համայնքապետարանին՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը շարունակելու, նորերը սկսելու համար: Ինչ վերաբերում է արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանմանը, ապա պետք է ասեմ, որ այդ կարգն արդեն մշակված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից եւ գործողության մեջ կդրվի եկող տարվանից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: