00:00:00

Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից. Արփինե Հովհաննիսյանը՝ Լենա Նազարյանին

18:46, 21 նոյեմբեր 2018

Լենա Նազարյանին ասեք՝ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությանը։ «Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ: Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել այն սահմանափակումներին, որոնք առկա են ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար: Ով ինչ կարող է անել կամ չանել յուրաքանչյուրի գործն է, իսկ դուք արեք այն ինչ կարող եք և քանի դեռ կարող եք, բայց մի մոռացեք սահմանափակումների մասին»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր