00:00:00

Որոշումն իմն է եղել․ Արթուր Մանուկյանը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին

22:24, 21 նոյեմբեր 2018

ԱԺ «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հաստատում է տեղեկություններն այն մասին, որ ինքնաբացարկ է հայտնել  եւ դուրս եկել ԲՀԿ ցուցակից։ Արթուր Մանուկյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ անձնական որոշումն է եղել դուրս գալ ընտրապայքարից։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ցուցակում, իմ համարը 23-ն էր, սակայն դա այժմ էական չէ։ Այո, իմ անձնական որոշումն է եղել չմասնակցել գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Արթուր Մանուկյանը։ Մեր հարցին, թե ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի հետ կապված, պատգամավորն ասաց, որ անելիքների մասին առայժմ չի ցանկանում խոսել, կներկայացնի՝ հետագայում։ Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր է։ Նրա հետ միասին ինքնաբացարկ են հայտնել եւ ԲՀԿ ցուցակից դուրս եկել եւս հինգ թեկնածու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր