Նիկոլ Փաշինյանը Ապարանում է: Նա հարթակում ելույթ ունենալով հավաքված քաղաքացիների առաջ՝ կոչ արեց լինել դուխով:
«Դուխով ժողովուրդը շատ բան ունի ցույց տալու աշխարհին: Ձեր հզորության համար է, որ չեմ հոգնում ասել, որ սիրում եմ բոլորիդ»,-ասաց Փաշինյանը:
Ապարանում Փաշինյանին շատ ջերմ են ընդունում: «Թող օրհնեմ քեզ մի հատ, մեռնեմ քեզ»,-ասում էր ապարանցի տարեց մի կին: Ապարանի հարեւան համայնքի բնակիչներից եւս հավաքվել էին հրապարակում, նրանք Փաշինյանին հրավիրում էին գյուղեր:
Ապարանցի մի կին էլ դիմելով Փաշինյանին՝ ասաց. «Մի հատ սրտանց ուզում եմ պաչեմ: Աստված պահապան, օրհնեմ քեզ, մեր երկիրը շենացնես»: