00:00:00

Սերժ Սարգսյանն է սարդը սարդոստայնի, և եթե սարդին հեռացնում են, ոստայնը քանդվում է. Թամար Հովհաննիսյան

22:21, 10 մարտ 2018

«Սերժ Սարգսյանն, այո, անփոխարինելի է, բայց հարցնում եմ՝ ում համար, ում համար է անփոխարինելի Սերժ Սարգսյանը: Այն ավազակների, ովքեր զբաղվել են թալանով, հատկապես վերջին 10 տարում: Նա ոչ թե նախագահ եղավ մեր հայրենիքի համար, այլ եղավ թալանված գումաների հավասարակշռող»,-այսօր «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Թամար Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն է սարդը սարդոստայնի, և եթե սարդին հեռացնում են, ոստայնը քանդվում է, այդ իսկ պատճառով էլ նրան պետք  է թույլ չտալ վերարտադրվել: Թամար Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս ընթացքում եղած թալանը վերադարձնելով՝ կարելի է արտաքին պարտքը փակել: Ապա հավաքվածները սկսեցին վանկարկել. «Հեռացեք, հեռացեք, հեռացիր Սերժիկ»: Շարունակելով՝ Թամար Հովհաննիսյանը նկատեց, որ շատ են ասում, թե ընդդիմության չկա, իսկ ընդդիմությունը ոչ թե չկա, այլ բանտերում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր