Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ մեծ սխալ է համարում։
«Իրանի դեմ այս պատերազմը, իմ և Իսպանիայի կառավարության գնահատմամբ, լուրջ սխալ է, որի համար մենք կվճարենք», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իսպանիայի վարչապետը։
Նա հավելել է, որ Իսպանիայում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունը աջակցում է պաշտոնական Մադրիդի այս դիրքորոշմանը և դեմ է Իրանի դեմ անօրինական գործողությանը։
Նշենք, որ Իրանում ռազմական գործողությունն սկսվելուց հետո Մադրիդի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվել են, Իսպանիան ի սկզբանե դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրան դեմ միակողմանի գործողություններին, այնուհետև հայտարարել է, որ համաձայն չէ, որ Միացյալ Նահանգները այդ նպատակով օգտագործեն Իսպանիայում տեղակայված ռազմաբազաները։
Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ մտադիր է Իսպանիայի հետ խզել առևտրային հարաբերությունները։ Նաև պնդել է, որ Իսպանիայում գտնվող բազաները Իրանի դեմ գործողության ժամանակ կարող են օգտագործվել՝ չնայած Մադրիդի դժգոհությանը։