00:00:00

Որոշ երկրների միջնորդական ջանքերը պետք է հասցեագրվի նրանց, ովքեր թերագնահատել են Իրանի ժողովրդին և հրահրել այս հակամարտությունը․ Իրանի նախագահ

18:53, 06 մարտ 2026 Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փեզեշքիանը նշել է X հարթակում գրառման մեջ։

 

 

 

«Որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել։ Եկեք հստակ լինենք. մենք հանձնառու ենք տարածաշրջանում երկարատև խաղաղությանը, սակայն մենք չենք տատանվում մեր ազգի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում», - նշել է նա գրառման մեջ։

 

Նախագահի խոսքով՝ «միջնորդությունը պետք է հասցեագրվի նրանց, ովքեր թերագնահատել են Իրանի ժողովրդին և հրահրել այս հակամարտությունը»։

 

Փեզեշքիանը լրացուցիչ մանրամասներ չի հաղորդել։

 

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։ Ռազմական գործողություններն ընդլայնվել են նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։ Հարվածներ են եղել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Իրանը հերքում է իր առնչությունը հարևանների ուղղությամբ հարվածներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր