00:00:00

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:35-ի դրությամբ

20:27, 06 մարտ 2026 Հասարակություն

Մարտի 6-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում է ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը:
 
՛՛Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։
 
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Թալինի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր