00:00:00

Սաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

21:54, 06 մարտ 2026 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության տարածքում ժամը 20:20-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Այդուհանդերձ, նշվում է, որ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։Ավեռլի վաղ, Դեպարտամենից հայտնել են, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Թալինի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր