00:00:00

Եկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ Բադալյան

18:24, 29 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ, բովանդակային, արժեքային, սկզբունքային հաղորդակցության վրա հիմնված կապը, նման դիտարկում է արել քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Նա ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են եկեղեցու եւ իր դավանական կենսագործունեության առանցքային սուբյեկտի օրգանականության սերտություն։

«Ինչ խոսք, վատ չէ, որ ԵԽԽՎ պատգամավորը անում է Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարություն։ Բայց Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ, բովանդակային, արժեքային, սկզբունքային հաղորդակցության վրա հիմնված կապը։

Մարտահրավերները այնպիսին են իրենց մասշտաբով, երեւութականի ու աներեւութականի հարաբերակցությամբ, իրենց խորությամբ եւ ընդգրկումով, որ ԵԽԽՎ պատգամավորը, մեղմ ասած, չափազանց աննշան մի բան է եկեղեցու գործուն աջակցություն լինելու համար։ Սա, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է։

Մարտահրավերները պահանջում են եկեղեցու եւ իր դավանական կենսագործունեության առանցքային սուբյեկտի օրգանականության սերտություն եւ հյուսվածքային մանրակրկտությամբ հաղորդակցային անընդհատություն։

Սա, իհարկե, չի չեղարկում զուգահեռ՝ տեսանելի եւ առերեւույթ դիվանագիտական աշխատանքը։ Բայց այդ աշխատանքի ՕԳԳ–ն մեծապես կախված է առաջին հանգամանքից»,- նշել է Բադալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր