ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն ահազանգում է քաղաքացիներին աշխատանքից ազատելու մասին՝ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով։
Գևորգյանն օրինակներով ներկայացրել է, թե ինչպես են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն աջակցող քաղաքացիներին ասել՝ դիմում գրեք, հեռացեք։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ է արել դիմել իրեն։